Վարչապետը փաստացի ատում է Հայաստանի ազգաբնակչության առնվազն 5%–ին. Հայկ Մամիջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի ատում է Հայաստանի ազգաբնակչության առնվազն 5%–ին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։

«Ես ուզում եմ բոլորս հասկանանք, որ այս պահին ՀՀ վարչապետը փաստացի ատում է Հայաստանի ազգաբնակչության առնվազն 5%–ին։ Դրանք այն մարդիկ են, որոնք վերջին ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ին ձայն են տվել»,– ասաց Մամիջանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով՝  խնդրահարույց է, երբ այդ 5%–ին վարչապետը տալիս է որակումներ. «Չի ուզում լսել իրենց եւ նույնիսկ ցանկացած՝ ոչ այդ մարդկանց թվում գտնվող մարդկանց քննադատությունը ինքը փորձում է անցկացնել այդ 5%-ի մեջ, որպեսզի չտեսնի… Ցանկացած քննադատություն՝ առողջ, թե անառողջ, կապ չունի տիկին Հակոբյանը իրոք ասել է, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե դա պարտադիր մենք ենք տարածում, ընդ որում, տարածում ենք սրիկայաբար կոնտեքստից կտրելով եւ վերջ»,–ասաց Մամիջանյանը։

Ըստ Մամիջանյանի՝  այսօրվա կառավարությունը երկու հոգեբանական խնդիր ունի։

«1–ին՝ Մյունհաուզենի սինդրոմ , երբ մարդը սկսում է սուտ խոսել անդադար եւ դա սովորություն է դառնում։ Մարդը սկսում է սուտ խոսել քաղաքացիներին անձնագրեր շնորհելու մասին, ներդրումների ծավալի մասին, հանցագործությունների քանակի մասին, ամեն ինչի մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2–րդ խնդիրը իդեա ֆիքսն է (կպչուն գաղափար), երբ մարդն սկսում է ֆիքսվել, որեւէ հասկացության վրա, առանց գիտակցելու, որ դա իրականության հետ կապ չունի»,– պարզաբանեց նա։

Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունը տանուլ է տալիս իր դիլետանտիզմի պատճառով։

«Ես համաձայն եմ պարոն Փաշինյանի այն պնդման հետ, որ, ըստ իմ տեղեկությունների, արել է «Իմ քայլը» խմբակցության ժողովի ժամանակ, որ իրենք տանուլ են տալիս քարոզչական պատերազմում։ Բայց նրանք տանուլ են տալիս ոչ թե այն պատճառով, որ կան մարդիկ որոնք չեն ուզում, որպեսզի պետությունը կամ  իշխանությունները հաջողեն, այլ տանուլ են տալիս, որովհետեւ դիլետանտիզմով են տառապում»,–ասաց Հայկ Մամիջանյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով