Վանաձորի թատրոնի տնօրենին ազատել են նախկին ՀՀԿ-ական մարզպետի պատճառով. hayeli.am

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն աշխատանքից ազատել է նաեւ Վանաձորի թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանին։ Ավելի ճիշտ նրա պայմանագրի ժամկետը լրացել է մի քանի օր առաջ, ու տնօրենը վստահ է եղել, որ կերկարացնեն այն, բայց հայտնել են ազատման մասին։ Մեր տեղեկություններով, պատճառն այն է, որ Թատրոնի միջազգային օրվա առթիվ Վանաձորի թատրոնի տնօրինությունը միջոցառում է կազմակերպել, որին ներկա մարզպետից բացի հրավիրել է նախկին ՀՀԿ-ական մարզպետ Արթուր Նալբանդյանին, ով մեծ ներդրում է ունեցել թատրոնում ու մինչ օրս շարունակում է աջակցությունը:Սա չի ներվել նոր իշխանությունների կողմից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով