Սորոսը Հայաստանում միջնորդի դեր է խաղում Ալիևի համար

Սորոսը Հայաստանում միջնորդի դեր է խաղում Ալիևի համար….

Ջորջ Սորոսն արդեն տասնյակ տարիներ է, ինչ մտերիմ է Ալիևների ընտանիքի հետ, և Ալիևին այնքան հաճախ է հանդիպում, որ միայն պաշտոնական հանդիպումներից տասնյակ լուսանկարներ կարելի է գտնել համացանցում:
Սորոսի հիմնական առանցքը գերլիբերալ հասարակության ձևավորումն է, որտեղ միասեռականներն ազատ կխոսեն իրենց սեռական կյանքի առանձնահատկություններից, որտեղ կբարոյազրկվի և ի վերջո կվերանա ընտանիքի ավանդական պատկերացումը, որտեղ ինքնապաշտպանության բոլոր մեխանիզմները կվերացվեն ու կսիրեն թշնամուն, եթե նույնիսկ այդ թշնամին պատրաստ է քեզ կացնահարել, երբ քնած ես։ Հաճախ մի երկրի պատվերով սկսում է ներսից պառակտել մեկ այլ երկրի ավանդական բարոյական արժեքները, արժեզրկում ընտանիքի ինստիտուտը և միասնությունը: Մի շարք երկրներում Սորոսի գործունեությունը արգելված է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զավեշտալին այն է, որ Հայաստանում կան բազմաթիվ սորոսականներ: Որքան էլ ապշեցուցիչ է շատ են և բարձր պաշտոններ են զբաղեցնում: Ահա ամենահայտնիներից մի քանիսը ՝

Լենա Նազարյան ՝ Ազգային Ժողովի փախնախագահ,
Արայիկ Հարությունյան՝ կրթության գիտության նախարար,
Հովհանես Հովհաննիսյան՝ կրթության և գիտության փոխնախարար,
Արևիկ Անափիսոյան՝ կրթության և գիտության փոխնախարար,
Լիանա Դալթախչյան ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար,
Դավիթ Պետրոսյան ՝ «Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնություն,
Սոս Ավետիսյան ՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով դարձել է պատգամավոր:

Այս մարդիկ ինչ-որ առումով նման են մասոններին, սակայն, ի տարբերություն նրանց, հենց իրենք էլ չեն թաքցնում Սորոսի հետ ունեցած կապը: Սորոսականների առկայությունը պետական կառավարման համակարգում մեղմ ասած մտահոգիչ է: Հատկանշական է, որ նրանք, հիմնականում լինելով կրթության ոլորտում, առնչվում են մեր երեխաների ապագայի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մնում է հուսալ, որ Ալիևի մտերիմ Սորոսի և սորոսականների գործունեությունը կարգելվի կամ խիստ կվերահսկվի Հայաստանում:

#soros #naxarar #patgamavor

Think Differentֆեյսուքյան էջ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով