Սորոսականները՝ ԱԱԾ-ի դեմ․ ո՞վ կհաղթի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու մասին լուրը փոթորկել է սորոսականների շարքերը, և նրանք ակտիվ քայլեր են ձեռնարկել։

Նախ, այդ լուրի արտահոսքն են ապահովել, որ աղմուկ բարձրանա և Սանասարյանին պաշտպանողները համախմբվեն, ապա ֆեյսբուքյան ակտիվ գործունեություն են ծավալել՝ Դավիթին պաշտպանելու համար և սկսել են ակտիվորեն քննադատել ԱԱԾ-ին, հարցազրույցներ տալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ երբ տեղեկացել են, որ Սանասարյանին պատրաստվում են կալանավորել, ուղղակի դիմել են ակտիվ գրոհի՝ մտել են վարչապետի մոտ և պահանջել են աշխատանքից ազատել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և վերացնել Սանասարյանի՝ կասկածյալի կարգավիճակը։ Երեկ երեկոյան իրավիճակը շատ սուր էր, այսօր պարզ կլինի, թե Փաշինյանն ինչ որոշում է կայացրել»,:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով