Սերժ Սարգսյանը ժամանակի այն մարդն է, ով գերազանց է տիրապետում ռազմարվեստին.Աննա Սահակյան

Ժամանակի մարդը, բանակով ապրող մարդը / 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների գերազանց արդյունքներով Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ նախագահ:

Ապրիլի 9-ին Ս.Սարգսյանը ստանձնեց նախագահի պաշտոնը, իսկ ապրիլի 15-ին բանակի սպայական կազմին ներկայացրեց ՀՀ Պաշտպանության նորանշանակ նախարար Սեյրան Օհանյանին:Սեյրան Օհանյանի հետ նրանց բանակաշինության ծրագիրը շարունակվեց:Ավանդույթ դարձավ հաճախակի այցելություններ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ զորամասեր և սահմանային հենակետեր:Ավանդույթ դարձավ Հայ զինվորի հետ Նոր տարին դիմավորել սահմանային հենակետերում:Հայ զինվորը կրեց նոր համազգեստ , փոխվեց նրա սննդակարգը…բուժզննության համար ստեղծվեցին հատուկ բուժկետներ, վերանորոգվեցին զորամասերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հետ մշակվեցին զորավարժությունների ծրագրեր:Կարճ ժամանկում Հայոց բանակը դարձավ մարտունակ :

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, որը հիմնադրվել է 1998 թվականին`
2013թ-ից սկսեց գործել հրամանատարաշտաբային ֆակուլտետը (մագիստրատուրա), որտեղ մեկնարկեցին «Միավորումների և զորամասերի կառավարում» մասնագիտությամբ՝ «Միավորումների և զորամասերի կառավարում» մագիստրոսի որակավորմամբ միամյա դասընթացները: ՀՀ պաշտպանության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1356 հրամանով հրամանատարաշտաբային ֆակուլտետը վերանվանվեց «Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2014-2015 ուսումնական տարում իր պատմության մեջ առաջին անգամ Ռազմական համալսարանը ունեցավ նաև իգական սեռի դիմորդներ, որոնց ընդունելության կարգը սահմանվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի թիվ 446 որոշմամբ Ռազմական ինստիտուտը վերահայտարարվեց` դառնալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» պետական հիմնարկ:

Սերժ Սարգսյանը ժամանակի այն մարդն է, ով գերազանց է տիրապետում ռազմարվեստին:Հայոց բանակը նրա անբաժան մասնիկն է և մեկ առիթով նա ասել է .”Մեր զինված ուժերը զարգացման մեծ փուլ են ապրում:Նրանք վաղուց արդեն կայացել են, և մենք ունենք իրոք մարտունակ զինված ուժեր`ի տարբերություն տարածաշրջանի որոշ երկրների, որոնք ունեն զինված մարդկանց հոծ խմբեր:Ես հաճախ եմ այցելում և նկատում եմ, որ բանակում փոփոխությունները տեղի են ունենում ամեն օր, ամեն ամիս և սա, իհարկե, ուրախալի է:

Հայոց բանակը պատվով է շարունակելու իր սրբազան առաքելությունը, մնալու է մեր պետության ու ժողովրդի անվտանգության հուսալի պաշտպանը , մնալու է տարածաշրջանային խաղաղության ու կայունության առանցքային և անփոխարինելի բաղադրիչը:Այսօր մենք ուժեղ ենք .ուժեղ ենք, քան երբևէ , մեր բանակն ամուր է , արդիական և ունակ լուծելու ցանկացած խնդիր:Նա պատվով է բռնել ո’չ միայն պատերազմի , այլև խաղաղության քննությունը` մարմնավորելով ողջ հայության հաղթական ոգին:Մեզ պատերազմով սպառնացողներին մենք հիշեցնում ենք աստվածաշնչյան խոսքը.”Սուր բարձրացնողը սրից կընկնի “:Այս բառերի անհերքելի ճշմարտությունն իրենց կյանքով ու մաքառումով վերահաստատել են մեր ժողովրդի լավագույն զավակները` մեր հայրերի սերունդը, մեր սերունդը, իմ սերունդը:

Թող ոչ ոք չկասկածի`հարկ եղած դեպքում նույնը կլինի նաև այսօր”:

Աննա Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով