Պատարագը կկայանա, բայց այլ եկեղեցում. oպերային երգիչը ՝ Նոտր Դամում Հայոց ցեղասպանության հիշատակման պատարագի մասին

Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում նախանշված էր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման պատարագ: Ֆրանսահայ օպերային երգիչ Ադամ Բարրոն այնտեղ պետք է երգեր Կոմիտաս և Չիլինգիրյան: Փորձերը կայացել էին, ավաղ, անսպասելի լուրով ծրագրերը ձախողվեցին: SHANTNEWS-ը զրուցել է Ադամ Բարրոյի հետ:

«Փորձերն արվել էին, ես պատրաստ էի, որ ապրիլի 22-ին մենք մեծ պատարագ պետք է ունենանք Նոտր Դամում, պետք է ներկայացնեի երկու կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ես վստահ եմ, որ մի քանի տարի հետո կրկին երգելու եմ այդ տաճարում: Նախատեսվող պատարագին պետք է մասնակցեին Ֆրանսիայի հայտնի գործիչներ, սպասվում էր, որ Էմանուել Մակրոնը պետք է լինի: Կարծում եմ, որ մեկ ուրիշ եկեղեցում ենք անելու: Փարիզում կա մի եկեղեցի՝ Սան Սյուլպիսը, այն բավականին մեծ է, Նոտր Դամի նման հսկա է: Պատարագի տեղափոխություն կլինի, պատարագը կկայանա»,- ասաց Բարրոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադամ Բարրոն Փարիզի Աստվածամոր տաճարում մի քանի անգամ մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված պատարագներին:

«Ապրիլի 15-ը պատմության գիրկն անցավ: Չեք պատկերացնի, թե որքան ցնցված էինք, երբ իմացանք հրդեհի մասին: Կարող էինք կորցնել տաճարը, փառք Տիրոջ, որ հաջողվեց փրկել: Փարիզի Աստվածամոր տաճարը հրաշալի ակուստիկա ունի: Մեծ պատիվ է այնտեղ երգել։ Այնտեղ տեղի է ունեցել Նապոլեոնի թագադրման արարողությունը, Ֆրանսիայի պատմությունն ու շունչն է Նոտր Դամը»,- ասաց ֆրանսահայ օպերային երգիչը:

armday.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով