«Ուզում եմ խոսքս ուղղել վարչապետի աթոռը շահագործող պարոնին»․Ռոբերտ Հայրապետյան

ԱՊԻԿԱՐՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ ԱԶԱՏԵԼ ԱՅՍ ՄԱՐԴԿԱՆՑ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԷԼ ՉԳԻՏԱԿՑԵԼ ՊՐՈՖԵՍԻՆԱԼԻԶՄԻ ԳԻՆԸ․

Երեկ ՀՀ վարչապետի որոշմամբ զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի մի քանի ստորաբաժանումների ղեկավարներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոսեմ Հայկական ժամանակ օրաթերթին հատուկ լեքսիկոնով․Կառավարությանը շատ մոտ կանգնած իմ աղբյուրի հավաստմամբ Մարգարիտ Ազարյանի, Հայկ Մալխասյանի, Ամալյա Ենգոյանի և Արթուր Սարգսյանի ազատման պատճառը եղել է ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ ինքնավար մարմինների անդամների լիազորությունների ժամկետները լրանալու հետ կապված անհրաժեշտ գործողություններ և նախապատրաստական աշխատանքներ չկատարելը, իսկ արարողակարգի աշխատակից Ալեքսանդր Մխիթարյանինը՝ Փաշինյանի նարցիսիզմը։

Ընդ որում, ժամկետները լրանում են ապրիլի 8-ին։
Վերոնշյալ պաշտոնյաները ազատվել են, իբրև ոչ պրոֆեսիոնալ լինելու հիմքով։

Ուզում եմ խոսքս ուղղել վարչապետի աթոռը շահագործող պարոնին․եթե առաջնոդվելու լինես այդ սկզբունքով, ապա պետք է
Կուսակցությանդ պատգամավորների 90-ից ավել տոկոսին ստիպես հրաժարվել մանդատներից,
Կառավարությանդ 50 եւ ավել տոկոսին անհապաղ ազատես զբաղեցրած պաշտոնից, իսկ ինքդ էլ
ինքնակամ եւ ապաշխարելով հրաժարական տաս։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա այն բացթողումը չէ, որի պատճառով կարելի էր գնալ զանգվածային ազատումների ճանապարհով։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ դու պատկերացում չունես առհասարակ պետական համակարգից եւ պետական կառավարումից։ Ընդհանուր առմամբ, ապիկարների իշխանության ֆոնին ազատել այս մարդկանց նշանակում է գարնանային սրացումից հետո էլ չգիտակցել պրոֆեսինալիզմի գինը։

Իրավաբան՝ Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով