«Որ վարչապետը մոտենում է, պետք ա ձգված կանգնես». Նիկոլ Փաշինյանը՝ մաքսատան հսկիչին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան այցելել է  Նորագավիթի մաքսակետ: Այնտեղ նա դիտողություն արեց նաև մաքրության վերաբերյալ՝ ասելով. «Մանավանդ իմ այցի օրն ինչու է այստեղ բիչոկ գցած գետնին: 25 տարվա բիչոկ է, սա մեր երկրի իմիջի հարցն է»:

«Սա խայտառակ կեղտոտ տարածք է: Սա վերաբերմունք է մարդկանց, մեր դրոշի ու զինանշանի նկատմամբ: Սա անթույլատրելի վերաբերմունք է: Հիմա իրենց պարգևավճարներից կպակասեցնեք ու այստեղ կբերեք կարգին վիճակի»:

Հասնելով մաքսատան սենյակներից մեկը, Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով համազգեստով հսկիչներից մեկին, դիտողություն արեց. «Որ վարչապետը մոտենում է, պետք ա ձգված կանգնես, սենց (ցույց է տալիս ուսերը կախած վիճակը:- խմբ.) արած չեն կանգնում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուհետև տեսնելով անկյունում դրված դրոշը՝ զայրացավ. «Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից: Դրանց կանգնելու ձևը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա՝ չեն պպզել: Ինչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ թող խոզանոց լինի՞»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով