«Մի անգրագիտությունը մյուսի հետեւի՞ց»․Վիգեն Ստեփանյան

Դերասան Վիգեն Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես իրավաբան չեմ, ես մտածում եմ եթե օպերային թատրոնը վերջին տարում հասել է տեսանելի արդյունքի, ինչո՞ւ ենք պատճառ բռնում հայերենը, ամեն ինչ կարելի է պատճառ բռնել։ Մի անգրագիտությունը մյուսի հետեւի՞ց»։

Հիշեցնենք, որ օրերս մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի որոշմամբ Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում: Թատերական միջավայրում համաձայն չեն որոշմանը եւ պատրաստվում են հայց ներկայացնել Ղարիբյանի դեմ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Օպերային թատրոնի աշխատակիցները,  թատրոնի գեղարվեստական տնօրեն՜ Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատման դեմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով