Մինչ օրս Փաշինյանի «կետը» սկսվում և ավարտվում էր Արցախը բանակցային կողմ դարձնելու ձգտումով.Վահան Բաբայան

Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց,որ ինքը Արցախի խնդրի բանակացությունները սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի կետից,այլ իր սեփական կետից:
Նախ սեփական կետ ունենալու համար պետք է ունենալ հստակ դիրքորոշում,ինչը նաև պետք է հասարակությանը հայտնի լինի:

Մինչ օրս Փաշինյանի «կետը» սկսվում և ավարտվում էր Արցախը բանակցային կողմ դարձնելու ձգտումով,ինչը սակայն Ալիևի հետ բանակցություններում այդպես էլ չիրականացավ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սերժ Սարգսյանի «կետը»բոլորիս քաջ հայտնի է ,դա բազմիցս Սերժ Սարգսյանի կողմից բաց հայտարարվել է,որ Արցախը երբևէ չի կարող լինել Ադրբեջանի մաս ,դա ԲԱՑԱՌՎՈՒՄ Է,ինչը ի դեպ երբևէ չի հայտարարվել Փաշինյանի կողմից:

Հիմա որն՞է Փաշինյանի կետը,իր իսկ խոսքերով դա այլ կետ է:Այդ ինչ՞կետ է,որ իրենից բացի մարդ չգիտի:

Ի դեպ ոչ Վիեննայի,ոչ էլ իր սեփական կետի մասին ,բացի անորոշությունից ոչ մի այլ բան չկա:
Ստացվում է ի տարբերություն Սերժ Սարգսյանի ,Փաշինյանի կետը անորոշությունն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով