Մարտին Ազգային ժողովում պարգևավճարներ են բաժանել: Ընդհանուր պարգևավճարների բյուջեն կազմել է 47,5 մլն դրամ:
Այս մասին Factor.am-ին տեղեկացնում են Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Նշյալ գումարի 13 մլն 160 հազար դրամը Ազգային ժողովը Մարտի 8-ի առթիվ որպես պարգևավճար բաժանել է 396 կին աշխատակցի, որոնց թվում են նաև կին պատգամավորները: Իսկ ահա 176 աշխտակցի մարտ ամսվա համար 34 մլն 318 հազար ՀՀ դրամի պարգևավճար է տրվել: Մեր գրավոր հարցման մեջ խնդրել էինք տրամադրել նաև պարգևավճար ստացած աշխատակիցների անուններն՝ առանց անհատական գումարի չափի նշման, սակայն Ազգային ժողովի աշխատակազմից մերժել էին: Որպես հիմնավորում նշված է, որ այն անձնական տվյալ է և հրապարակման ենթակա է միայն տվյալ անձի համաձայնության դեպքում:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նմանատիպ նորություններ:
Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցո...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շու...
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստան...