Մարությանը պատերազմ է հայտարաել դեղին խատուտիկներին․«Հրապարակ»

 

Մարությանը պատերազմ է հայտարարել դեղին խատուտիկներին․ հիմա էլ դեղինի վրա է սևեռվել

Թվում էր, թե Հայկ Մարությանի պայքարը գույների դեմ կսահմանափակվի միայն Հյուսիսային պողոտայի սև երանգներով ցուցափեղկերի ու պաստառների ապամոնտաժմամբ, բայց արի ու տես, որ քաղաքապետը պատերազմ է հայտարարել նաև դեղին խատուտիկներին։ Ժամեր առաջ քաղաքապետարանի տնտեսական բաժնի աշխատակիցները իրականացրին «մահ դեղինին» օպերացիան՝ ոչնչացնելով դեղին խատուտիկների մի ողջ «ռասսա»։

Քաղաքացիներից մեկի ահազանգից հետո միանգամից շտապեցինք դեպքի վայր, սակայն վրա հասանք այն պահին, երբ քաղաքապետարանի շենքին հարակից կանաչապատ տարածքը ամբողջությամբ մաքրված էր դեղին ծաղիկներից։ Աշխատակիցները չցանկացան հարցրին պատասխանել, միայն պատասխանեցին այն հարցին, թե ումից են ստացել ծաղիկները արմատախիլ անելու հանձնարարականը․ «պարոն Խաչատրյանից»,- պատասխանեցին նրանք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խատուտիկների «գենոցիդին» ներկա գտնված քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ հարցուփորձ է արել աշխատակիցներին, ասել են, որ քաղաքապետը հանձնարարել է մաքրել դեղինից, քանի որ կանաչապատ տարածքը պետք է միմիայն կանաչ լինի․

«Ես գործով քաղաքապետարան էի եկել, տեսա՝ քաղաքապետարանի դիմացի կանաչ տարածքն էր։ Կլինեին 20 հոգի՝ իրենց աշխատանքային կարմիր շորերով, միայն դեղին ծաղիկներն էին հավաքում։ Հարցնում եմ՝ ինչո՞ւ եք միայն դեղին ծաղիկները հավաքում, ասում են՝ քաղաքապետը կարգադրել, ասել է՝ սա որ ցանել են, կանաչ գույնի համար են ցանել։ Ասում եմ՝ սա բնություն է, գեղեցկություն է, ո՞նց կարելի է, ծիծաղում էին, ասում էին՝ ի՞նչ անենք, քաղաքապետն այդպես է կարգադրել, որ դեղին գույնը վերացնենք։ Հավաքեցին, պարկերով տարան»,- ասաց քաղաքացին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով