Ձերբակալվել են տարեց տղամարդու սպանությունը կատարած անձինք. նրանցից մեկը երիտասարդ աղջիկ էTert.am.

Էջմիածնում 81-ամյա տղամարդու սպանությունը կատարողները ձերբակալվել են, նրանցից մեկը երիտասարդ աղջիկ է

Էջմիածին քաղաքի տներից մեկում 81-ամյա տղամարդու սպանությունը կատարած անձինք հայտնաբերվել են եւ ձերբակալվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝  Սպանություն կատարող անձինք երկուսն են՝ աղջիկ եւ տղա` 1990 թվականին ծնված Մ. Խ.-ն և 1971 թվականին ծնված Ղ. Մ.-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

81-ամյա քաղաքացու դին Էջմիածնի բնակարաններից մեկում հայտնաբերել էին հարազատները։

«Քաղաքացին հեռախոդազանգերին չի պատասխանել,տանը հայտնաբերել են նրա դին՝ կպչուն ժապավենով կապկպած,ավտոտնակից գողացեն են նաև մեքենան»,- ասել էր Արևիկ Խաչատրյանը` հավելելով, որ թալանել են նաև խանութը։

Ավելի ուշ սպանվածի Lexus մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել էր Դիլիջանում՝ վթարի ենթարկված: Մեքենայի պետհամարանիշները փոխված էին եղել: Մեքենայում գտնված անձիք տեղափոխվել էին հիվանդանոց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով