«Հպարտ քաղաքացու տոնի» օրը կառավարական դաչաներ բավականին թանկարժեք կահույք էին տարել «Bogart» կահույքի սրահից.Նարեկ Սամսոնյան

Bogart-ը կահույքը ետ է տանում կառավարական ամառանոցից

Երեկ հայտնել էինք, որ «Հպարտ քաղաքացու տոնի» օրը կառավարական դաչաներ բավականին թանկարժեք կահույք էին տարել Bogart կահույքի սրահից: Կից տեղադրել էինք վերոգրյալի մասին հավաստող լուսանկարներ և կատարել էինք համապատասխան հարցումներ թե’ կառավարությանը, թե’ կահույքի սրահին (ի դեպ Bogart-ում շատ խուսափողական պահվածք են դրսևորել, որը մեր ուշադրության կենտրոնում է լինելու այսուհետ): Արդեն այսօր (մոտ 25 րոպե առաջ) Bogart կահույքի սրահի նույն պետհամարանիշներով մեքենան Կառավարական ամառանոցներից հետ է տարել ամսի 27-ին այնտեղ տարված գույքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իհարկե խիստ ողջունելի է Կառավարության այսքան արագ արձագանքը մեր հրապարակմանը, բայց միևնույն է այս հարցում մենք մաքսիմալ հետևողական ենք լինելու և պարզելու ենք, թե ի՞նչ կահույք է տարվել ամառանոց, ի՞նչ գնով, հատկապես ի՞նչ միջոցներով, ինչի՞ համար է գնվել/վարձակալվել տվյալ կահույքը:

Հ.Գ. Նենց որ էս դեպքում չի գործելու սուտը, կռուտիտն ու գեղցու շուստրիությունը: Իսկ Bogart կահույքի սրահին մենք կստիպենք հաշվետու լինել քաղաքացիներին, երբ այդ հաշվետվությունը վեր է իրենց կոմերցիոն գաղտնիքից:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով