«Հպարտ քաղաքացիները գիտե՞ն, որ այդ գինն իրենք են վճարելու».Անդրանիկ Թևանյան

Հանրահավաք ռուսական մամուլում
__________

Նախորդ տարվա ապրիլի 23-ին քաղաքական սյուժեն ավարտվեց, բայց սերիալը շարունակվում է: Շարունակվում են նաև հանրահավաքները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանրահավաքի հարթակը Հանրապետության հրապարակից տեղափոխվել է կառավարության նիստերի դահլիճ, խորհրդարան, ԵԽԽՎ, ՀԱՊԿ, մաքսատուն, Ռանչպար, Զարթոնքի գյուղապետարան …

Երեկ հանրահավաք էր «Независимая газета»-ում: Հանրահավաքն այդ «դուխով» չէր: Քծնանքային էր: Նաև՝ «ո՛չ, ո՛չ»-ային: Կրկին խախտվեց անմեղության կանխավարկածի սկզբունքը, կրկին փորձ արվեց աշխարհաքաղաքական մի կենտրոնին դուր գալու համար քննադատել մյուս կենտրոնին, ինչը հուշում է, որ շուտով ականատեսն ենք դառնալու հակառակ ուղղությամբ քծնանքին ու քննադատությանը:

Այս ամենը գին է ունենալու: Հանրահավաքային կառավարումը շատ թանկ է նստելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հպարտ քաղաքացիները գիտե՞ն, որ այդ գինն իրենք են վճարելու: Խոսքս «քաղաքացու օրվա» համար պետբյուջեից հատկացված գումարի մասին չէ:

  Քաղաքագետ՝Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով