ՀՀ օրենքները շրջանցեք էլ, հայի Աստվածը ձեզ չի ներելու

Սիրելի ընկերներ, մեկ վարկյանում մենք Ամբերդի այն հատվածում, որտեղ հողային մոտ երկու մետր շերտ աղավաղվել, տրակտորով բրդել, իբր հարթեցրել էին, գտանք ոսկորներ և կավի կտոր։ Ահա այս տեսանյութում կա իմ մեկնաբանությամբ։

Եվ, ամուսնուս Արմեն Հակոբյանի խոսքերն եմ ուզում նաև կիսվել, որ լիովին համամիտ եմ․ “Այս ամենն անողը լենքթեմուրներ են”։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

“Ասում են՝ կասեցվել են հողային աշխատանքները: Քի՛չ է: Ու դա ժամանակավոր է: Որպես օրինապահ հարկատու, հորդորում եմ, որ հատուկ և իրավապահ կառույցների մակարդակով, կառավարության ղեկավարի, ԱԺ խորհրդի ու վերջապես պետության գլուխ՝ նախագահի մակարդակով, ներառյալ Հանրային խորհուրդը, անդրադարձ կատարվի այս խայտառակությանը: Մեզանից գողանում են մեր պետմությունը, գողանում ու ձևախեղում են պատմական հուշարձանի շրջակա բնական լանդշաֆտը: Սա քրեորեն պատժելի արարք է, իմ համեստ կարծիքով:
Իսկ նման բան անել համարձակվածներին մեկ բան ունեմ ասելու՝
եթե ՀՀ օրենքները շրջանցեք էլ, Հայի Աստվածը ձեզ չի ներելու:

Կամսարական իշխանների, Բագրատունիների, Պահլավունիների և Վաչուտյանների աննկուն ոգիները հետապնդելու են ձեզ ու ձեր սերունդներին:

Ավերակողներ, ձեր վրա ծանրանալու է սպարապետ Վահրամ Պահլավունու և զորավար Վաչե Վաչուտյանի նզովքը՝ այսուհետ ու առհավետ” Գրող, հրապարակոախոս՝ Ա․Հ․:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նարինե Կիրակոսյանի ֆեյբսուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով