Հիմա ով՞ է մեղավոր ձեր խնդիրների համար,հիմա ում՞պետք է մերժեք.Վահան Բաբայան

Մեկ տարի է Սերժ Սարգսյանը երկրի ղեկավար չի:Մարդիկ ինչ՞էին սպասում և ինչ ստացան:

Սպասում էին համերաշխություն և սեր,ստացան բաժան բաժան եղած հասարակություն,ատելություն,սև և սպիտակ,իսկ «ասֆալտին փռելը և պատերին ծեփելը»դարձավ քաղաքաան կատեգորիա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սպասում էին արտագաղթի վերջ, ներգաղթի սկիզբ,ստացան զրո ներգաղթ և կրկին արտագաղթողներ:

Սպասում էին հարկային բեռի թեթևացում ,նոր աշխատատեղեր,ստցան չինովնիկի հանրային նսեմացում,կրճատումներ,օպտիմալցված հիմնարկներ,գործազրկություն:

Սպասում էին տնտեսաան հեղափոխություն ստացան պարգևավճարների սկանդալներ,գազի թանկացում,տարբեր ապրանքների համատարած թանկացումներ և հարկային վարչարարության նույն մեխանիզմները,ինչպես նաև մեծացող արտաքին պարտքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սպասում էին ազգային արժեքների վերելք,ստացան ԱԺ-ից քարոզ անող տրանսգենդեր և մարիխուանայի տոն ազատության հրապարակում օրը ցերեկով:

Սպասում էին տեսախցիկների և կարմիր գծերի վերացում,էլ չասեմ ինչ ստացան և էսպես շարունակ:

Փոխարենը հեքիաթներ և թունավոր ֆեյքեր:

Հիմա ով՞ է մեղավոր ձեր խնդիրների համար,հիմա ում՞պետք է մերժեք:

Չկա այլևս ներքին խաղաղություն, ներդաշնակություն և ինչ՞տրամաբանություն,տրամաբանությունն էլ դարձավ դեֆիցիտ :

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝ Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով