Հեղափոխություն արինք, որ օրվա հացից կտրե՞ն.«Առինջ Մոլ» -ի աշխատակիցների տաղավարները ՊԵԿ-ը փակել է (տեսանյութ)

Ուսանող ունենք, զինվոր ունեք,վարձեր պիտի վճարենք, սակայն  այսօրվա դրությամբ ՊԵԿ-ն եկել է խանգարում է մեր աշխատանքին: Քառասուն հոգով մտել ստուգումներ են անում, մարդիկ վախենում են տաղավարներին մոտենալ, թողնում գնում են, մենք էլ առևտուր չենք կարողանում անել: Այս մասին  Armday.am-ի հետ զրույցում ասացին «Առինջ մոլ»-ի աշխատակիցները՝անդրադառնալով իրենց առևտրի կենտրոնում ՊԵԿ-ի ստուգումներին:

«Ովքեր իրենց չեն ենթարկվում, թող նրանց հետևեն: Հեղափոխությունից հետոէլ բան չփոխվեց:Պարոն Ծառուկյանն ամեն կերպ մեզ աջակցում է, մեր հոգսը թեթևացնում է, ի՞նչ են ուզում էս մարդուց»,-ասաց աշխատակիցներից մեկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրաք բողոքում են, որ անհարմար իրավիճակներում են հայտնվում,հարկայինի աշխատակիցները հիասթափեցնում են իրենց հաճախորդներին:

«Երեք տարի վճարներից ազատված ենք եղել, միայն կոմունալ վճարներ են տալիս: Հայաստանում նման տեղ չկա: Այսօր զրոյով ենք գնալու տուն, դրա համար ո՞վ   է պատասխան տալու: Այս առևտրի կենտրոնում ոչ-ոք ապօրինություն թույլ չի տալիս, որ ամեն օր ահազանգով գան մեր աշխատանքը խաթարեն, ո՞վ է դրա համար պատասխան տալու:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ՊԵԿ-ը «Առինջ մոլ»-ում ստուգումներ է իրականացնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով