Հավերժ փառք ու հավերժ հիշատակ արցախյան պատերազմի ու ապրիլյան քառօրյա մարտերի բոլոր նահատակներին․Արտակ Զաքարյան

2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունները վկայում են մեր միասնականության ու հաստատակամության մասին։ Վկայում են արցախյան ազատամարտի ու երեսնամյա պայքարի արդարացիության մասին։

1992-94թթ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Արցախի և Հայաստանի սահմանները պաշտպանող՝ տաս հազարից ավելի զոհված և անհետ կորած հայորդիների արյան գնով ամրագրեց հայ ժողովրդի կյանքի և ազատության իրավունքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1994թ-ից առ այսօր փխրուն հրադադարի պայմաններում իրականացվող մարտական հերթապահությունները ցավոք անկորուստ չեն անցել և հարյուրավոր հայորդիներ զոհվել են՝ մարտական դիրքերում առաջադրանք կատարելիս։

2016թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունները մեզանից խլեցին 100-ից ավելի երիտասարդ կյանքեր. 58 սերժանտներ և շարքային կազմի զինծառայողներ, 20 սպա և ենթասպա, 14 աշխարհազորային (կամավորականներ) , 6 պահեստազորայիններ և 4 քաղաքացիական անձիք։

Ադրբեջանի սանձազերծած ագրեսին ու մարտական գործողությունները հաշված ժամերի ընթացքում միավորեցին պետական ու հանրային բոլոր կառույցներին՝ պատվար կանգնելով առաջնագիծը հսկող Զինուժին։ Չորս օր էր պետք թուրքին ու նրա միջազգային հովանավորներին ևս մեկ անգամ համոզվելու համար, որ հայկական պետականությունը կայացել է ու նրա հետ չի կարելի ուժի դիրքերից խոսել, նրան չի կարելի վախեցնել ու թելադրել։ Որ այլևս չկա պատմականորեն ճնշված, ցեղասպանված, խաբված ու օդում կախված հայկական հարց։ Կա արցախյան պատերազմում ծնված, հաղթանակներ կերտած, հերոսներ ծնած ու հերոսաբար կանգնած հայկական բանակ ու պետություն։ Զգույշ եղեք նրա հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավերժ փառք ու հավերժ հիշատակ արցախյան պատերազմի ու ապրիլյան քառօրյա մարտերի բոլոր նահատակներին։

Փառք ու պատիվ արցախյան պատերազմի բոլոր հրամանատարներին ու կռված տղերքին,

Փառք ու պատիվ ապրիլյան մարտական գործողություններում աչքի ընկած հայորդիներին,

Փառք ու պատիվ հայկական Զինուժին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով