Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում, անձրև և ամպրոպ, ապրիլի 17- ին՝ քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վ արագություն

Հայաստանի տարածքում ապրիլի 14-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 15-ին տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ապրիլի 17-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վ արագություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օդի ջերմաստիճանը ապրիլի 14-15-ը կբարձրանա 1-2 աստիճանով, 16-17-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի երեկոյան ժամերին, 17-19-ը սպասվում է անձրև և ամպրոպ, 17-ին՝ նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով