Հակառակորդը 40 րոպեից ավելի կրակել է Բաղանիսի ուղղությամբ. մանրամասներ. ArmDaily.am

Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ հակառակորդի կողմից այսօր՝ ապրիլի 29-ին, կրակոցներ են հնչել։ Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 13։00-14։00-ն ընկած ժամանակահատվածում։ «Կրակոցները մոտ 40 րոպեից ավելի է տևել, գյուղի վրա չեն կրակել, այլ գյուղի վարչական տարածքի վրա։ Վնասներ, տուժածներ չկան»,- ասաց Սահակյանը։

Համայնքապետի խոսքով 2018թ-ի սեպտեմբերի 12-ից ի վեր գյուղի ուղղությամբ հակառակորդը չէր կրակել, սակայն գյուղում խուճապ չկա. «Հիմա վիճակը հանգիստ է, գյուղում վախի մթնոլորտ չկա, քանի որ վիճակը գյուղացիների համար նորություն չէ։ Կրակել են հրաձգային զինատեսակներից՝  PK և ավտոմատ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով