Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին

Մոսկվայի ժամանակով 15։00-ին Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը։ Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․ «Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է  մարտի 29-ին Վիեննայում՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հանդիպման արդյունքները՝ կապված լեռնային ղարաբաղյան պրոբլեմատիկայի հետ եւ երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ բանակցային գործընթացում ունեցած ծանրակշիռ դերակատարության համար։

Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը հետագայում եւս աջակցել կարգավորման առանցքային հարցերում լուծումների որոնմանը, ներառյալ նաեւ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ Քննարկվել են նաե ւերկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք արդիական թեմաներ, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում գործակցության մասին հարցեր»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով