Կգա ժամանակ` անուն առ անուն կներկայացնենք Քոչարյանի գործով դատարանի վրա ճնշում գործադրողներին, Հայկ Ալումյան.politik.am

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ասաց, որ չեն սպասում, թե այս փուլում դատարանը կարող է իրական արդարադատություն իրականացնել. «Ռոբերտ Քոչարյանի գործով արդար դատաքննություն իրականացնող դատավորը պետք է նաև հերոս լինի` հաշվի առնելով այն ճնշումներ, որնք իրականացվում են դատարանի վրա: Մենք ունենք նաև տեղեկություններ, թե ի՞նչ խողովակներով են այդ ճնշումները իրականացվում: Կգա ժամանակ, երբ մենք դա անուն առ անուն կներկայացնենք: Այնպես չէ, որ սա միշտ մնալու է քողարկված»:

Փաստաբանը նշեց` զսպանակը ինչքան սեղմվի, այնքան մեծ ուժով է բացվելու: Լրագրողի հարցին, թե ո՞ւմ է վերաբերում ասվածը Ալումյանը պատասխանեց. «Իմ խոսքը վերաբերում է նրանց, ովքեր կարծում են, թե խախտումները որոնք  կատարում են, կարող է պատահի` երբևիցեի իրենց գնահատականը չստանան: Մենք տեսնում ենք, թե ինչ անօրինական տեխնոլոգիաներ են օգտագործում իրենց գերնպատակին հասնելու համար, իսկ իրենց գերնապատակը Քոչարյանին հնարավորինս երկար կալանքի տակ պահելն է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ալումյանի խոսքով`մեղադրանքը այնպես է շարադրված, որ ոչ ոք չի կարող հասկանալ, թե քննիչը ինչ է ուզում ասել. «Դրա մեջ կա դրվագ, որտեղ ասվում է, որ ճնշում է գործադրել սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ, սակայն չի ասվում ո՞ր դատավորների և ինչո՞ւմն է կայնում այդ ճնշումը: Այդ մեղադրանքից պաշտպանվել հնարավոր չի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով