Լավ տոնեցի՞ք։ Ապրե՛ք։ Իսկ հիմա անցնենք չոր մաթեմի. Կարեն Վրթանեսյան

Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետԿարեն Վրթանեսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լավ տոնեցի՞ք։ Ապրե՛ք։ Իսկ հիմա անցնենք չոր մաթեմի։ 3 օր առաջ ենթադրել էի, որ «Քաղաքացու օր» կոչվածի համար հատկացված 260 հազար դոլարն անիմաստ մսխվելու է և որ ճիշտ կլիներ այդ փողով թեկուզ ոչ մասշտաբային (թե բա «մեկ է, այդ գումարով մասշտաբային որևէ խնդիր լուծել չենք կարող»), թեկուզ փոքր, բայց ԻՐԱԿԱՆ խնդիր լուծել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ենթադրությունս հաստատվեց․ ինչպես բացահայտել է Medialab.am-ը, միջոցառումների բյուջեի մեկ քառորդը (!!!) առանց որևէ մրցույթի ստացել է մեկ դիզայներական ընկերություն, որն, ի դեպ, անցյալ տարվա օգոստոսից սկսած արդեն «շուրջ կես միլիոն դոլարի պատվեր է ստացել պետական տարբեր ատյաններից»»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով