Ինչպե՞ս է ՊԵԿ-ը ստուգում կատարելու Մաշադյանի փեսային պատկանող «Գուդ թայմ»-ում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ տարբեր պաշտոնյաների ու աշխատակիցների բիզնես գործունեությանը բազմիցս ենք անդրադարձել։ Օրերս էլ մեզ հայտնի դարձավ, որ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Գուդ թայմ» ժամանցի կենտրոնը պատկանում է ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի փեսային՝ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանին։

Մաշադյանի ընտանիքին պատկանող այս ժամանցի կենտրոնը հետաքրքիր նախապատմություն ունի։ Կենտրոնի սարքավորումները ներմուծվել են «Հենրի թրեյդ» ՍՊԸ-ի միջոցով, որից հետո ընկերությունը ճանաչվել է սնանկ։ Հին Հայաստանում բազմաթիվ էին կեղծ սնանկության նման դեպքերը, որոնք նոր իշխանությունների բացահայտման տիրույթում պետք է լինեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մնում է միայն հասկանալ, թե, օրինակ, ՊԵԿ-ը, ամբողջությամբ գտնվելով Մաշադյանի ազդեցության տակ, ինչպես է պարզելու «Հենրի թրեյդի» օրինապահ վարքագիծը կամ ասենք՝ օբյեկտիվ ստուգում իրականացնելու «Գուդ թայմ»-ում։

Ռաֆիկ Մաշադյանի փեսան 2018-ի հոկտեմբերին ընդունվելով Զվարթնոցի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն որպես գլխավոր տեսուչ՝ հայտարարագրի համաձայն միլիոնատեր է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով