Ինչու են Փաշինյանի թիմի նախարարներն ու պատգամավորներն ուզում լքել իշխող ուժը

Ինչու են Փաշինյանի թիմի նախարարներն ու պատգամավորներն ուզում լքել իշխող ուժը

Իշխանափոխության առաջին իսկ օրերից խոսակցություններ կային, որ Փաշինյանը ոչ միայն ԼՏՊ-ի հոգեզավակն է, այլև իրականացնում է նրա ծրագիրը: Անգամ Նիկոլի ամենամտերիմ թիմի ներսում այդ առիթով կար մտավախություն: Եւ, ահա, խիստ հավաստի տեղեկությունների համաձայն կասկածներն այս առիթով Փաշինյանի թիմում խորացել են վերջին շրջանում այն բանից հետո, երբ ՀՔԾ-ն Վահան Շիրխանյանի նամակի հիման վրա որոշում է կայացրել հետաքննել 1998 թ. ընտրությունների եղելությունը, բայց ընթացք չի տվել 1996 թ. ընտրություններում տեղի ունեցած այլանդակությունները քննելու գործին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որոշ նախարարներ և պատգամավորներ Փաշինյանի թիմից շատ ուշադիր հետևում են զարգացումներին և, եթե քրեական գործ չհարուցվի 1996-ի իրադարձությունների վերաբերյալ, ապա այդ մարդիկ կլքեն իշխող թիմը, որովհետև ոչ մեկ չի ուզում ՀՀՇ-ական նորացված ռեժիմի մասնիկ դառնա:

Իսկ որպեսզի մոլորյալները չասեն թե նման բան չկա: Ասեմ, որ այս տեղեկությունը նույն աղբյուրից է, որը տեղեկացրել է Արարատ Միրզոյանի արկածների մասին Մոսկվայում, երբ մարդը Դաշնային խորհրդի հյուրերի գրքում բարեմաղթանք գրելու փոխարեն «բարեհաճել» է իր ստորագրությունը դնել:

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով