Ժողովուրդն ամենօրյա ռեժիմով սպասում է, որ իր կյանքը կլավանա, բայց հակառակն է արձանագրում. Էդմոն Մարուքյան.tert.am

Այս իշխանության ամենամեծ խնդիրը կադրային քաղաքականություն է, ու բազմաթիվ բնագավառներում տեսլական չունենալը:  Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ ամփոփելով հեղափոխության մեկ տարին:

«Եթե լիներ յուրաքանչյուր ոլորտի մասին տեսլական ու կադրային քաղաքականությունն ավելի լավը լիներ, քան կա, հեղափոխության արդյունքների կապիտալիազացիան մոտավորապես հինգ անգամ ավելի արդյունավետ կլիներ»,-ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Մարուքյանի՝ մեկ տարի է՝ կառավարությունն աշխատում է, ու իրենք էլ չգիտեն, թե ինչ կառուցվածք են ուզում:«Մեկ տարի է` չգիտեն փոխմարզպետներին ազատելո՞ւ են, թե՞ ոչ: Հինգ ժամ կարող եմ թվարկել, թե էլի ինչեր: Մի տարի է՝ Հարկային օրենսգրքից խոսում ենք, երեկ նոր ստացել ենք Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը»,- ասաց Մարուքյանը:

Հարցին՝ ափսոսո՞ւմ են, որ մեկ տարի առաջ չեն միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քայլին, Մարուքյանն արձագանքեց. «Այնպես չի, որ մեզնից կադրեր չեն գնացել կառավարություն: Եթե առաջարկ եղել է, ասել ենք՝ գնացեք, աշխատեք: Որևէ ափսոսանք չունենք, դրա մասին շատ ենք խոսել: Եթե ինչ-որ բան սխալ արած լինեինք, ապա քաղաքական արենայում գոյություն չէինք ունենք, մինչդեռ ավելին ենք, քան կայինք: Ամեն ինչ շատ լավ է եղել, շատ ճիշտ է եղել: Հիմա պետք չէ հետ նայել ու տեսնել, թե ով ինչ ասեց ու արեց, այլ առաջ նայենք ու կապիտալիզացնենք ունեցածը»:

Ըստ Մարուքյանի՝ իհարկե ժողովուրդն անհամբեր է, ամենօրյա ռեժիմով սպասում է արդյունքների, որ իր կյանքը լավանա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մինչդեռ մարդիկ, արձանագրում են, որ կյանքը վատանում է, կրճատումներ են լինում:

Ուզում եմ մի օրինակ բերել` Մշակույթի նախարարության պետական հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ի աշխատակիցները, որ ամսական 50 հազար դրամ աշխատավարձ են ստանում, յուրաքանչյուր ամիս բարձրանում էին որևէ սարի լանջի վրա` տեսնելու այս կամ այս հուշարձանն ինչ վիճակում է գտնվում: Հիմա արդեն մի քանի ամիս է, այդ մարդիկ հավելյալ գումարները չեն ստանում ու իրենց գրպանից են գումար ծախսում, որ գնան, տեսնեն, թե այդ հուշարձաններն ինչ վիճակում են»,- ասաց Մարուքյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով