«Թմրամոլության քարոզը հասել է Ազատության հրապարակ և մեր երեխաների աչքի առաջ քարոզում են թմրամոլություն» Վահան Բաբայան

Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ոչ մարիխուանային» ակցիան:

«Թմրամոլության քարոզը հասել է Ազատության հրապարակ և մեր երեխաների աչքի առաջ քարոզում են թմրամոլություն:Մենք մեկ շաբաթ առաջ այս նույն վայրում տեսանք, որ մարդիկ անարգել մարիխուանայի քարոզչություն էին  անում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հասկանալով եւ մտահոգվելով, որ չի կարելի նման բաներ անել, մենք ֆեյսբուքում կոչ արեցինք՝ ովքեր մտահոգ են, գան եւ իրենց կարծիքը հայտնեն, որ մեր երկրում նման քարոզչություն թույլ չտան: Յուրաքանչյուր մարդ ազատ է, եթե ուրիշի իրավունքները չի խախտում: Բայց այստեղ, որտեղ խաղում են մանուկները, մարիխուանայի քարոզչությունը մեր համար անթույլատրելի է: Ես չեմ ուզում, որ իմ երեխաները մեծանան մի երկրում, քաղաքում, որտեղ մարիխուանան թույլատրված է, ես չեմ ուզում, որ գա մի օր, երբ մարիխուանան կբերվի Ազգային Ժողովի օրակարգ»,-այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Ոչ մարիխուանային» ակցիայի նախաձեռնող «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով