Ըստ Աննա Հակոբյանի Հայրենիքը Ոչինչ է.Նարեկ Մանթաշյան

Ըստ Աննա Հակոբյանի Հայրենիքը Ոչինչ է…

Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ ՀՀ-ում պետական հեղաշրջման արդյունքում իշխանության գլուխ են եկել մարդիկ, ովքեր թե տեսական և թե գործնական առումով շատ հեռու են պետություն կառավարելուց և կարծես իշխանության են եկել միտումնավոր ոչնչացնելու մեր ազգային արժեհամակարգը: Մինչ շարքային քաղաքացին կերակրվում է վաղվա բարեկեցիկ կյանք ունենալու ստով, և ամեն օր այդ սուտ խոստումի չիրականանալու արդարացումներով, մեկ հնից մնացած վատ ժառանգություն, մեկ ՀՀԿ-ն է խանգարում և այլն: Ինչպես գիտենք վատ պարողին… են խանգարում: Սակայն այս շղարշի հետևում թաքնված է մի շատ կարևոր և միաժամանակ վտանգավոր գործընթաց, երբ կոնկրետ իշխանության մաս կազմող որոշ «խաղաղասերներ» տարբեր պատեհ առիթներով խարխլում են մեր հիմքերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրինակ երբ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության վարչության անդամ Լարա Ահարոնյանը հայտարարում է, որ հայ կինը նաև լեզբի, տրանսսեքսուալ և այլ արժեքներ ունեցող կին է, երեք բառով կարողանում է կոտրել մի ողջ ազգի պատմություն, երբ մենք դաստիրակվել ենք որ հայ կնոջ հավաքական կերպարում արտացոլվում է հավատարմությունը, բարոյականությունը և մայրությունը: Այնուհետև, երբ մենք ազգովի նշում ենք մեր ապրիլյան հերոսամարտը, սույն տիկինը կրկին բարբաջում է ՝ ասելով, որ սա ամոթի օր է, այսինքն այն, որ մենք դաստիրակվել ենք՝ կյանքս կտամ հայրենիքիս… ոգով, այս կինը դա ամոթալի է համարում:

Թերևս չէի անդրադառնա ոչ այս կնոջը ոչ էլ իր մտքերին, եթե սրա տակ վտանգ չտեսնեի, ընդիմախոսները կասեն դե կին է խոսել է, նա ի՞նչ կապ ունի իշխանության հետ: Այս կինը իշխանական կուսակցության խորհրդի անդամ է, որի վարչության նախագահը արդեն նաև ԵԿՄ նախագահն է, և վարչապետը ԵԿՄ-ում հայտարարում է, որ պատերազմին մենք կառաջարկենք խաղաղության օրակարգ, հիմա հարց, եթե Սասուն Միքայելյանը չի կիսում իր կուսակցի գաղափարները, ապա գոնե այդ մասին պետք է հայտարարել, եթե կիսում է ապա մենք այլևս չունենք երկրապահ: Իսկ ամենից ապազգային ելույթը երեկ էր, երբ վարչապետի տիկինը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում ասում է, որ մենք սահմանում ունեցել ենք և ունենալու ենք զոհեր «Ոչնչի համար»:

Կարծում եմ տեղին է, համար առաջին տիկնոջը հիշեցնել, որ հայրենիքի պաշտպանությունը չի կարող ոչինչ լինել, դա ցանկացած հայի սուրբ պարտքն է: Եվ եթե նա իր որդուն ուղարկել է սահման ոչնչի համար, կամ ինչպես ամուսինն է ասում ՝ չաստում մաքրություն անելու համար, ապա հետ բերեք ձեր որդուն և մի կոտրեք մեր զինվորների հերոսական ոգին: Ձեր տրանսսեքսուալներով, ձեր իշխանափոխությունը Արցախից առավել կարևորելով, ձեր հանցավոր անգործությամբ և պատահական վերելակներում ու ինքնաթիռներում ծածուկ թշնամու հետ հանդիպումներով, դուք քանդում եք մեր երկիրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ օր առաջ պետք է վերադառնաք ձեր բուն գործին՝ փողով հոդված գրելուն, հակառակ դեպքում ձեր փողասիրության և փառասիրության արդյունքում մենք մեր տետական անվտանգությամբ ենք հատուցելու:

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով