էստեղի գծատերերի «դաբռոյի» հոտնա գալիս

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia

Սոնա Մակասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արդեն էլ լռել ու համբերել հնարավոր չի…

47 համարի ավտոբուսն է, որտեղ արդեն 2րդ անգամ ականատես ենք լինում սենց ահավոր երևույթի (առաջին անգամ անձամբ ինձ հետ)։

Արտաքուստ կիրթ թվացող էս երևույթը իր նման մեկի հետ ԳՈՂԱՑԱՎ (քանի որ վերջում այդպես էլ չգտնվեց) մի խելոք աղջկա դրամապանակ։ Ստանդարտ ձև ունեն. թևին սև վերարկու են գցում, շատ մոտ կանգնում ու անընդհատ շարժվում։ Երբ նկատողները բարձրացայնեցին, վարորդը միանգամից կանգ առավ ու բացեց ավտոբուսի դռները։ Պահանջեցինք փակել դռներն ու չշարժվել։ Որոշ ժամանակ անց էդ երևույթի հրահանգով շարժվեց։ Մինչ ոստիկանություն կզանգեինք, 8։30ի մոտ հաջորդ կանգառում՝ Կամոյի դպրոցի մոտ իջան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու պատմությունը շարունակվեց… 47 համարից հետո նստել են 58 համարի ավտոբուսը (որտեղ ծանոթներիցս են եղել), որտեղ հենց էդպիսի դեպք է պատահել։ Ոստիկանները հասել են երևույթների հեռանալուց հետո։

Ասածս ինչա՝ սա լուրջ կազմակերպված ու պլանավորված ծրագիրա, ու չեմ կարծում՝ վարորդների մակարդակով։ էստեղի գծատերերի  « դաբռոյի» հոտնա գալիս։

Ու սրա մասին պետքա բարձրաձայնել, խոսել։

Ավտոբուսում մարդկանց կեսը վախում էր դեպքի կողմը նայել, ուր մնաց, թե խոսեն։

Ախր էդ աղջկա փոխարեն կարող է հայտնվել մեզնից յուրաքանչյուրը, ոչ մեկս ապահովագրված չենք ու պիտի ԽՈՍԵՆՔ։

Ինքս չեմ լռելու ու գործելու եմ…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով