ԵՍ ԵՄ ԱՄԵՆԱՄԵԾ ՄԵՂԱՎՈՐԸ, ԲԱՅՑ ԵՍ ԴԻՄՈՒՄ ՉԵՄ ՏԱԼՈՒ․ ԱՆԱՆՅԱՆԸ՝ ԴՐՈՇԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ.Հրապարակ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունում է, որ ինքն է մեղավոր Նորագավիթի ավտոմաքսատանը դրոշի հայտնի պատմության համար, բայց դրա համար չի պատրաստվում պատասխանատվություն կրել։ Այս մասին նա այսօր ասաց Hraparak.am-ի հարցին ի պատասխան, երբ հետաքրքվեցինք, թե ինչո՞ւ է դրոշը գետնին ընկած լինելու համար աշխատանքից ազատվում շարքային աշխատողը, երբ դրա համար պատասխանատու էին նրա ղեկավարները, ընդհուպ ինքը՝ որպես ՊԵԿ նախագահ։

«Ես եմ ամենամեծ մեղավորը, բայց ես դիմում չեմ տալու»,-ասաց Դավիթ Անանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Ձեր մեղքը ինչո՞վ եք զգում։

-Իմ մեղքը նրանում է, որ ես չեմ կարողացել իմ աշխատողին բացատրել, որ կա պետական դրոշի մասին օրենք, որ պետական դրոշը խորհդրանիշ ա, դա առնվազն երկուսուկես մետր գետնից բարձր պետք է լինի և այլն, և այլն։ Այ սրանք ես չեմ ասել իմ աշխատողին։

-Բայց դրա համար բաժնի ղեկավար կա, մաքսատան ղեկավար կա, այլ պատասխանատուներ կան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Նախ ասեմ՝ ոչ մեկի չենք պատժում մենք, բայց, օրինակ, բաժնի պետը, եթե դիմում ներկայացնի, ես իր դիմումը չեմ ընդունի, ասեմ՝ ինչու, որովհետև բաժնի պետը իրան ասել ա, որ էդ դրոշը վերցրու էդտեղից։

-Ու ինքը չի՞ արել։

-Այո։ Բայց մաքսակետի պետը, եթե ներկայացնի դիմում, ես կընդունեմ, ինչի, որովհետև, եթե նույնիսկ ինքը տեղյակ չի եղել, որ էդպիսի բան կա, տեղյակ չլինելու համար ես կընդունեմ իր դիմումը, քանի որ մարդն իր մեղքը գիտակցում ա։

-Այդ դեպքում ինչո՞ւ վարչապետին տեղում չասացիք, որ ես եմ մեղավոր, պարոն վարչապետ, իմ մեղքն է դա։

-Այսի՞նքն․․․ դա պոպուլիստական բան կլիներ։

-Նույն կերպ վարչապետի այդ քայլն են համարում պոպուլիստական։

-Ուզում եք՝ ես մեկնաբանեմ վարչապետի քա՞յլը։ Եթե վարչապետին ասեի՝ գիտե՞ք, պարոն վարչապետ, ես եմ մեղավոր, ես այդպիսի ամպագոռգոռ բաներ չունեմ։ Այո, ես եմ մեղավոր, առանձին զրույցի ժամանակ էլ ասել եմ, որ ես եմ մեղավոր։

-Ինչո՞վ եք, այդ դեպքում, Ձեր մեղքի պատասխանատվությունը կրում։

-Իմ ցանկացած աշխատակցի կատարած կամ չկատարած գործողույթունների համար պատասխանատվությունը կրում եմ ես այն պարզ պատճառով, որ ես այդ կառույցի ղեկավարն եմ։

-Բայց ինքը ազատվեց աշխատանքից՝ Հայկ Մարտիրոսյանը, ոչ թե Դուք։

-Ինքը չազատվեց աշխատանքից, ինքը դիմում ներկայացրեց և ազատվեց աշխատանքից, ես դիմում չեմ ներկայացնելու, որովհետև իմ դիմում ներկայացնելը ես կորակեմ որպես փախուստ այն պարտականությունների հսկա ծավալից, որ դրված է իմ վրա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով