ԵՄ-ն հորդորում է դատապարտել Հայաստանում ԼԳԲՏԻ համայնքին ուղղված ատելության խոսքը և պատժել սպառնալիքներ հնչեցրած անձանց

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները խորապես մտահոգված են վերջին շրջանում տեղի ունեցող մի շարք դեպքերի առնչությամբ, երբ Հայաստանում փոքրամասնությունների և իրավապաշտպանների նկատմամբ լուրջ սպառնալիքներ, այդ թվում՝ մահվան սպառնալիքներ են հնչել:

Ատելության խոսքը, այդ թվում մահվան սպառնալիքներն՝ ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին, նրա գործընկերներին և ամբողջ ԼԳԲՏԻ համայնքին, հանդիսանում են այդ անհանգստացնող միտումների ամենաթարմ դրսևորումը և հանդիսանում են խտրականություն, որն արգելվում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթներով, որին Հայաստանը մասնակից է, որը նաև արտացոլված է ՀՀ Սահմանադրության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԵՄ-ն հորդորում է Հայաստանում բոլորին, որոնք խթանում են և հավատում են մարդու իրավունքների հիմնարարության սկզբունքին՝ դատապարտել ատելության խոսքը, և կոչ անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել անհապաղ քայլեր ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ և քննություն անցկացնել ատելության հանցագործություններ հրահրելու մեջ կասկածվող անձանց դեմ ներկայացված ենթադրյալ մեղադրանքների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Ազգային ժողովում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդեր կինը ելույթ էր ունեցել, ինչը հունից հանել էր ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին։

Այդ դեպքից հետո խորհրդարանում բուռն քննարկումներ ու վեճեր եղան, իսկ այսօր թեմային անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հիմա Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ մարդ չէ», – լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը

aysor.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով