Եղբայրական Հայաստանին մաղթում եմ խաղաղություն.Սոլովյով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայոց ցեղասպանությունը «մարդկության պատմության մեջ ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկն է» անվանել:

Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է  ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, հայտնում է yerkir.am-ը:
Նա նշում է, որ միջազգային հանրությունը կոչված է անելու ամեն բան, որպեսզի նման չարագործությունները երբեք ոչ մի տեղ չկրկնվեն:
«Հայերի  և տարածաշրջանի այլ  ազգերի նոր սերունդները  պետք է ապրեն խաղաղության և համաձայնության մթնոլորտում` չիմանալով`ինչ է սարսափը, որին հանգեցնում են կրոնական թշնամանքի հարուցումը, ագրեսիվ ազգայնականությունը և այլատյացությունը:
Եղբայրական Հայաստանին, բոլոր հայերին, որոնք բնակում են ՌԴ-ում, մաղթում եմ ամենայն բարին, խաղաղություն և բարեկեցություն: Հավերժ հիշատակ` զոհվածներին»,- գրել է Սոլովյովը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով