Եթե Հայաստանի վրա ինչ-որ մեկն ատոմային ռումբ նետի, Ռուսաստանը պատասխան ռումբը կնետի. Իգոր Նիկոլայչուկ

Միջազգային անվտանգության ոլորտում հատուկ մեդիա չափանիշների հետազոտությունների կենտրոնի փորձագետ Իգոր Նիկոլայչուկը մեկնաբանել է Ռուսաստանի դաշնակիցներ Հայաստանի և Բելառուսի փոխհարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ նշանակալի դեր չի խաղում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բելառուսն ու Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցներն են: Մենք այնտեղ հսկայական բազաներ ունենք: Անվտանգության ընդհանուր համակարգ է: Ի՞նչ ՆԱՏՕ կարող է այնտեղ լինել:

Մենք ստորագրել ենք բոլոր փաստաթղթերի տակ, որ եթե ինչ-որ մեկն ատոմային ռումբ նետի Հայաստանի վրա, մենք նույն պահին մեր ատոմային ռումբերը կնետենք ագրեսորի վրա: Եթե հայտնվեն ահաբեկիչներ, մենք ունենք ՀԱՊԿ: Միասին կպայքարենք ահաբեկչության դեմ», – ասել է ռուս փորձագետը pravda.ruպարբերականին տված հարցազրույցում:

tert.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով