Ե՞րբ պետք է գիտակցի Փաշինյանը, որ համազգային հարցերում եսակենտրոնությամբ ու մեծամտությամբ առաջնորդվելը հղի է անցանկալի հետևանքներով .Շարմազանով

Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցին՝ Փաշինյանն ասել է, թե արցախյան բանակցությունները շարունակում է վարել ոչ թե Սերժ Սարգսյանի թողած կետից, այլ իր սեփական կետից:
Նիկոլն ապրած կենա, համակարծիք եմ իր հետ:

Իհարկե, ինքը նոր՝ իր սեփական կետից է սկսել բանակցությունը: Սերժ Սարգսյանը Փաշինյանին փոխանցել է շատ ամուր բանակցային դիրքեր՝ ի դեմս Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի օրակարգերի, որը, ակնհայտորեն մեզ շատ ձեռնտու օրակարգ էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն Փաշինյանը հաջողությամբ թաղել է այդ օրակարգը և այսօր գլուխ է գովում, թե իր սեփական բանակցային կետից է սկսել:

Հ.Գ. Ե՞րբ պետք է գիտակցի Փաշինյանը, որ համազգային հարցերում եսակենտրոնությամբ ու մեծամտությամբ առաջնորդվելը հղի է անցանկալի հետևանքներով ոչ միայն իր, այլև բոլորիս համար:

Էդուարդ Շարմազանով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով