Դավիթ Սանասարյանին փոխարինում է Ալբերտ Աբգարյանը.Հրապարակ

Դավիթ Սանասարյանին փոխարինում  է Ալբերտ Աբգարյանը

Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանի լիազորություններն  պաշտոնապես դադարեցված են։ Նրան փոխարինում է նախկին 3 տեղակալներից Ալբերտ Աբգարյանը։

Հրապարակի հետ զրույցում վերջինս հաստատել է տեղեկությունը։

Հարցին, թե ինչու է հատկապես ինքը փոխարինում Սանասարյանին, Ալբերտ Աբգարյանը, պատասխանեց՝ ասելով, որ ըստ կարգի՝ ՊՎԾ պետի բացակայության պարագայում փոխարինում է 1-ին տեղակալը, իսկ 1-ին տեղակալ չլինելու դեպքում, այն տեղակալը, որը ավելի երկար է պաշտոնավարում։ Քանի որ ՊՎԾ-ում չկա 1-ին տեղակալ, այդ պարտականությունները դրված են Աբգարյանի վրա, որը մյուս տեղակալներից՝ Ռաֆայել Զաքարյանից ու Արգիշտի Քյարամյանից ավելի երկար է պաշտոնավարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ալբերտ Աբգարյանը մասնագիտությամբ իրավաբան է, երկար տարիներ աշխատել է նախագահականում, հաշմանդամություն ունի՝ կույր է։

Հիշեցնենք, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Դավիթ Սանասարյանը հեռանալուց աշխատակիցների հետ հանդիպում չի ունեցել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով