Գյումիրում մանկապարտեղների աշխատողների աշխատավարձը չի բարձրանա.Հրապարակ

Այսօր Գյումրում ավագանու նիստին ԲՀԿ ավագանու անդամ Սուսաննա Աստոյանը հարց բարձրացրեց, թե առաջիկայում նախադպրոցական աշխատողներին աշխատավարձի բարձրացում քաղաքապետարանը պատրաստվո՞ւմ է անել, թե՞ ոչ։

Հարցը քաղաքապետ Սամվել Բալասնյանի համար ցավոտ էր, ի պատասխան ասաց, որ 2 մլրդ ռոտացիայով իրենք, բնականաբար, չեն կարող աշխատավարձ բարձրացննել, որքան էլ որ այն անհրաժեշտ է, և հենց այստեղ քաղաքապետը, փոքր-ինչ չզսպելով զայրույթը, հիշեց Շիրակի մարզում ընտրված ԱԺ պատգամավորներին և վերջին միջադեպը, որը տեղի ունեցավ վարչապետի՝ Գյումրի այցի ընթացքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեր ԱԺ պատգամավորները որոշումն ընդունել են, որ ուսուցիչների աշխատավարձը սեպտեմբերից բարձրանալու է, բայց որևէ մեկը առաջարկ չարեց մարզերի հետ կապված։ Մենակ դուրս են գալիս փողոց, թոզից են խոսում, մինչդեռ պիտի պայքարեն Գյումրու համար, որ քաղաքաին շատ ռոտացիա տրամադրվի։ Վերջը պիտի կառուցվի տուրիստական լուսավոր քաղաք։ Մեր ուժերով մոտ 40 տրանսպորտ ենք բերել․ չտեսնելու բան է»,- ասաց նա՝ մարզից ընտրված պատգամավորներին հիշեցնելով իրենց պարտականությունները։

Հիշեցնենք, որ վերջերս վարչապետի Գյումրի այցի ժամանակ տհաճ միջադեպ գրանցվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանի և Շիրակի մարզից ընտրված «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարիկ Մինասյանի միջև, վերջինս վարչապետի ներկայությամբ դիտողություն էր անում քաղաքապետին փողոցների քարուքանդ լինելու համար

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով