Գարիկ Սսարգսյանը Արամայիս Գրիգորյանին պաշտոն է տվել.Հրապարակ

Արարատի մարզպետ Գարիկ Սսարգսյանը հաստատել է Վեդիի հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի համար ձեւավորված մրցութային հանձնաժողովի կայացրած որոշումը եւ ապրիլի 10-ից ԲԿ-ն նոր տնօրեն ունի ի դեմս Արամայիս Գրիգորյանի:

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Գարիկ Սարգսյանը ըստ լուրերի ձեռնամուխ է եղել ոչ միայն համայնքապետերին փոխել, այլեւ մարզի ԲԿ տնօրեններին՝ տեղավորելով այնտեղ յուրայիններին:Վեդիի բժշկական կենտրոնի՝ աշխատանքից ազատված տնօրեն, Արարատի մարզի գլխավոր վիրաբույժ Մելքոն Տալոյանը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ։ Նա դատարանից պահանջում է չեղյալ ճանաչել իրեն աշխատանքից հեռացնելու վերաբերյալ մարզի ղեկավարի որոշումը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով