ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ

Գագիկ Ծառուկյանը միանում է Վիտալի Բալասանյանին

Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասներին ծանոթանալու համար ԲՀԿ-ն ակնկալում է Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնել խորհրդարանում, քանի օր մինչ օրս հանդիպումը մութ է մնացել ԲՀԿ-ականների համար.

«Դա մեր համար մութ է, տարբեր հայտարարություններ արեցին՝ Ադրբեջանն առանձին, մեր վարչապետն առանձին, բայց դրա համար մենք հրավերք ենք կազմակերպել վարչապետին, որ խորհրդարանում փակ հանդիպում ունենանք, ու հրավիրելու ենք Արցախի մեր  պատգամավոր ընկերներին, որ այդ  հարց ու պատասխանը մեր համար ընդունելի լինի», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ծառուկյանը:

Անդրադառնալով ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ ով Արցախը համարում է մարզ, կարող է ընդհանրապես Արցախ չգնալ՝ Ծառուկյանը նշեց.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Լրիվ ճիշտ է: Ես ընդունում եմ այդ հայտարարությունը: Գիտեք 28 տարի Արցախը առանձին պետություն է, ունի իր ԱԺ նախագահը, իր ծրագիրն ու գործունեությունը ու մեր ժողովրդի պայքարը անկախ պետության համար է եղել»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով