Բաքուն պատասխանել է Դավիթ Տոնոյանին․iravunk.com

«Հայաստանի պնախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը՝ արված Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ՝ կապված «խաղաղության դիմաց տարածքներ» բանաձեւի՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձեւով փոփոխության հետ, հերթական անգամ ակնհայտ կերպով ցույց է տալիս, որ Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը խոսում է Հայաստանի նվաճողական-ագրեսիվ քաղաքականության մասին»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, ըստ էության՝ պատասխանելով ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանին։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բաքվի ուշադրությունից չի վրիպել այն, որ հայտարարությունը հայկական ռազմական գերատեսչության ղեկավարի կողմից հնչել է Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ հանդիպումից գրեթե անմիջապես հետո։ Ադրբեջանում կարծում են, որ «հայտարարույթունն ունի ակնհայտ սադրիչ բնույթ եւ հակասում է միջազգային հանրության ջանքերին, ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, որոնք գործադրվում են հակամարտության կարգավորման ուղղությամբ»։

Բաքվում հարկ են համարել հիշեցնել, որ Ադրբեջանի բանակը կարող է ամենակարճ ժամանակում ազատագրել «գրավյալ տարածքները»՝ համահունչ միջազգային իրավունքի այն նորմերի, որոնք երաշխավորում են ինքնապաշտպանության ապահովումը։ Որքան էլ զարմանալի է, Ադրբեջանում հայտարարել են, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը այլ պետությունների տարածքների հանդեպ հավակնություններ չունի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով