Արցախյան ազատամարտի մասնակից Նիկոլայ Օսիպյանը ոգևորությամբ էր սպասում իր ծննդյան 63-րդ տարեդարձին

2016-ին, Արցախյան ազատամարտի մասնակից Նիկոլայ Օսիպյանը ոգևորությամբ էր սպասում իր ծննդյան 63-րդ տարեդարձին, որպեսզի վերջապես անցնի թոշակի, իր կենսաթոշակով էլ սահմանապահ զինվորների համար գուլպաներ ու այլ իրեր գնի և գնա նրանց այցելության, սակայն ազատամարտիկ Նիկոլային բախտ վիճակված չէր ապրել իր ծերունական կյանքով:
2016թ-ի ապրիլի առաջին օրերին Նիկոլայը կամավոր մեկնեց արցախյան առաջնագիծ, մասնակցեց ապրիլյան մարտական գործողություններին՝ իր կյանքի երկրորդ պատերազմին:
2016-ի ապրիլի 6-ը, այն օրն էր, երբ նա իր կյանքով, կյանք տվեց երիտասարդ զինվորներին, պաշտպանեց նրանց հակառակորդից ու հեռացավ, զոհվեց և անմահացավ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ՝ ապրիլի 6-ին, Նիկոլայի հարազատները նշում էին նրա հերոսական մահվան 3-րդ տարելիցը:


Էջմիածնի Զվարթնոց համայնքում գտնվող նրա տան առաջ, տեղի ունեցավ Նիկոլայ Օսեպյանի հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը:
Ն Օսեպյանը հետմահու պարգևատրվեց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության պատվոգրով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով