«Արարատցեմենտ»-ի աշխատողները գործադուլ են անում

«Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները գործադուլ են անում: Օրեր առաջ նրանք ծանուցագրեր են ստացել, որ երկու ամսից գործարանը փակվում է ու մի քանի հարյուր աշխատակիցներ գործազուրկ են դառնալու: Թե ո՞րն է փակման պատճառն ու ի՞նչ են ասում հավաքվածները, կպարզենք քիչ ուշ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ նախորդ շաբաթ ԱԺ հանձնաժողովում քննարկվում էրՀայաստանում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերը պաշտպանող նախագիծ: Առաջարկվում էր ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։ 2018-ին Հայաստանում սպառված 730 հազար տոննա ցեմենտի մեջ 180 հազար տոննան ներմուծված է եղել, մոտ 550-ը՝ տեղական արտադրության։ Նախագիծը համարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող ցեմենտի գործարանի գործունեությունը պաշտպանող նախագիծ: Նա 2018 թվականին իր ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել էր, որ ՀՀ ներկրվող էժան իրանական ցեմենտի պատճառով տեղեկան ցեմենտն իրացման լուրջ խնդիրներ ունի:

Լուսանկարները՝ լրագրող Հասմիկ Դիլանյան ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով