Առաջնագծում իրավիճակը շատ արագ փոփոխվում է. Արցախի նախագահի խորհրդական. ArmDaily.am

Առաջնագծում իրավիճակը շատ արագ փոփոխվում է։

Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։  «Րոպեների ընթացքում, դեռ չեմ ասում ժամերի ընթացքում շատ արագ փոփոխվում է, դրա համար նույնիսկ գնահատականները, որոնք հնչեցնում ենք տվյալ իրավիճակում, շատ սուբյեկտիվ են։ Ընդհանուր առմամբ հիմա իրավիճակը համեմատաբար նորմալ է, հրադադարի ռեժիմի խախտումները մեծ առումով վերջին մեկ, երկու, երեք ամսվա ընթացքում որոշակի տատանումներով միջին, միջինից ավելի ցածր են»,- ասաց Աբրահամյանը։  Աբրահամյանի խոսքով Ադրբեջանն այժմ ակտիվ զորավարժություններ է անցկացնում. «Ավելի խորքում՝ 500 մետրի, մեկ-երկու կիլոմետրի վրա մշտապես ուրվագծվում է ադրբեջանական կողմի ակտիվությունը, զորավարժությունների, տարբեր ուսումնական փուլեր են։ Այս պահին լուրջ սպառնալիք չեն, բայց դրանք անընդհատ տեղի ունեցող գործընթացներ են»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով