Առաջարկում եմ հնարավորինս արագ փակել Երևանում գոծող թրաֆինքինգի օջախ հանդիսացող մերսման սրահները. Սերգեյ Բագրատյան.aysor.am

ԱԺ-ում այսօր քննարկվեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հարցով հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ օրենքը ներկա կարգավորումներով չի պարունակում երեխաների վերահսկողության գործընթացները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նկատեց, որ պետբյուջեի կողմից ֆինանասավորվող ծրագրի շրջանակում ֆինանսական օգնություն է տրամադրվում թրաֆիքինգի զոհերին, մինչդեռ նման փոխհատուցումը հաշվարկված չէ երեխաների համար:

Օրինագծի ընդունման դեպքում թրաֆիքինգի կամ ապօրինի շահագործման ենթարկված երեխան դիրտարկվում է որպես հատուկ կարգի զոհ, ում առաջարկվում է ամսական միանվագ տրամադրվել 250 հազար դրամի փոխհատուցում:

ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բարձրաձայնեց մերսման սրահների կասկածելի ծագում ունենալը՝ առաջարկելով ուսումանսիրություն անցկացնել դրանցում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՀՀ-ում՝ հատկապես Երևանում, լայն տարածում ունեն, այսպես կոչված, մերսման սրահները: Այդ անվան տակ բազմաթիվ երևույթներ են կատարվում, որոնք լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Թրաֆիքինգ է համարվում նաև սեռական շահագործումը: Թրաֆիքինգի նշաններից է նաև անկանոն աշխատանքային գրաֆիկը: Այս երկուսի համադրությամբ՝ մերսման սրահները մեծամասամբ կարող ենք բնորոշել որպես թրաֆիքինգի օջախներ: Առաջարկում եմ, որպեսզի ձեր կառույցն ուսումնասիրի այս երևույթը և թրաֆիքինգի մեջ ընդգրկի նաև Երևանում գործող մերսման սրահները ու հնարավորինս արագ փակի թրաֆիքինգի այդ օջախները», – առաջարկեց Բագրատյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով