Ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի եւ ինքնապաշտպանական կռիվների հերոսների հիշատակի օր

1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում (Ստամբուլում) սկսեցին հայ մտավորականների ու գործիչների մասսայական ձերբակալությունները: Ձերբակալելուց հետո բոլորին տանջամահ անելով սպանել են` առանց բացառության: Ապրիլի 24-ը խորհրդանշաբար համարվում է Հայոց Ցեղասպանության օր, քանի որ այդ օրը թուրքերը ոչնչացրին հայ մտավորականությանը:

-Մեզանում տարածված է այն թյուր կարծիքը, որ հայերի ցեղասպանությունը սկսվել է 1915 թվականին: Այնինչ հայերի համակարգված ջարդեր է իրականացրել Աբդուլհամիդ երկրորդ սուլթանը սկսած 1894 -1896 թվականներին: Աբդուլհամիդի օրինակին են հետևել երիտթուրքերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Ցեղասպանությունը շարունակվել է մինչև 1923 թվականը: Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը շարունակվել է նաև 1915-23-ականներից հետո` -Թուրքիայում 1915-23 թթ-ից հետո մնացած հայերի դեմ բռնաճնշումներով, տեղահանություններով ու տարատեսակ սահմանափակումներով,

-1937-38 – Դերսիմի կոտորածով, որից տուժել են այստեղ ապաստան գտած և դարեր շարունակ ապրած հայերը,

-1955 – Ստամբուլում հույների և հայերի հերթական կոտորածը,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-1990-ականներ – Արցախյան պատերազմին թուրք գրոհայինների մասնակցությունը,

-2007 – Հասարակական գործիչ, լրագրող Հրանտ Դինքի սպանությունը,

-2011 ապրիլի 24 – Թուրքական զորամասում ժամկետային հայ զինծառայող Սևակ Բալըքչըի սպանությունը

-2014 մարտ-ապրիլ – Քեսաբի վրա զինյալների հարձակմանն աջակցությունը։

-Թուրքերը կոտորել են հայերին, հույներին, ասորիներին, արաբներին, որոնց պատկանող անշարժ ու շարժական գույքը խլել են իրենց տերերից ու յուրացրել:

-Հայերի դեմ իրականցված ցեղասպանությունն առաջին հանցագործությունն է մարդկության դեմ աշխարհի պատմության մեջ:

-Հիտլերը, խոսելով հրեաների սպանդի իր ծրագրի մասին, ասել է` «Ով է այսօր հիշում հայերի կոտորածի մասին: Վաղը ոչ ոք չի հիշի հրեաների մասին»: Այնինչ Հիտլերը սխալվում էր, պարզվեց, որ աշխարհի մոտեցումը խիստ սուբյեկտիվ է: Ինչ իմանար ֆաշիզմի հայրը, որ հենց հրեաները, ովքեր կոտորվեցին միայն այն պատճառով, որ ժամանակին ոչ ոք չդատապարտեց հայերի ցեղասպանությունը, մինչ այսօր ոչ միայն չպիտի ընդունեին Հայոց Ցեղասպանության փաստը, այլև` մերժեին:

-Մերժելի է, երբ հայերի ցեղասպանության մասին խոսելիս գործածում են հայոց հոլոքոստ տերմինը: Հիշեք, Հոլոքոստը Հայոց Ցեղասպանության հետևանքներից մեկն էր, ոչ թե հակառակը:

-Ցեղասպանության առաջին փուլի ժամանակ հայերին ստիպեցին կրոնափոխ լինել և վերցնել թուրքական անուններ, արդյունքում հարյուր հազարավոր հայեր բռնի իսլամացվեցին և կտրվեցին իրենց արմատներից:

-Հայոց ցեղասպանության զոհերի թիվը ընդունված է համարել 1,5 միլիոնը, այնինչ դա միայն 1915 թվականի կոտորածի արդյունքում, այս դեպքում թիվը չեն կարող իրականության պատկերն արտացոլող համարել, քանի որ սովորաբար նման դեպքերում անհնար է իրական թիվը ներկայացնել: Ցավոք, զոհերի թիվը կարող է շատ ավելին լինել, հատկապես եթե հաշվի առնենք որ կոտորածները սկսել են 1894-ից ու շարունակվել մինչև 1923 թվականները:

-Ցեղասպանության հետևանք դարձավ նաև այն, որ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը ոչ միայն կոտորվեց, ոչնչացվեց նրա պատմա-մշակութային ժառանգությունը, այլև հայերը զրկվեցին իրենց հայրենիքից:

-Մինչ օրս Արևմտյան Հայաստանի տարածքում ապրում են ծպտյալ հայեր, ովքեր վախով թաքցնում են իրենց ծագումը:

-1920թ.-ի նոյեմբերի 22-ից առ այսօր Թուրքիան բռնազավթել է Հայաստանի Հանրապետության ավելի քան 80%-ը՝ այդ թվում Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Տրապիզոնի, Կարսի ու Սուրմալուի նահանգները:

-1993թ.-ից Թուրքիան Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրագործում է պատերազմական գործողություն՝ անօրինական շրջափակում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով