Ցանկացած մարդ, ով կասի, որ սահմանին զոհված տղերքը ոչ մի բանի համար են զոհվել՝ կա՛մ հիմար է, կա՛մ անհայրենիք ազգի դավաճան․ Կոնստանտին Տեր-Նակալյան

Ցանկացած մարդ, ով որևէ կոնտեքստում կասի, որ սահմանին զոհված տղերքը ոչ մի բանի համար են զոհվել՝ կա՛մ հիմար է, կա՛մ անհայրենիք ազգի դավաճան։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Blognews.am» կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Նայելով Նիկոլի տասովշիկների խղճուկ ջանքերին՝ Աննա Հակոբյանի սկանդալային հայտարարությունը սրբագրելու, թերևս մի պարզ ու անհարմար իրողության վրա եմ ուզում սևեռել ձեր ուշադրությունը։

Ցանկացած մարդ, ով որևէ կոնտեքստում կասի, որ սահմանին զոհված տղերքը ոչ մի բանի համար են զոհվել՝ կա՛մ հիմար է, կա՛մ անհայրենիք ազգի դավաճան։ Ցանկացած մարդ՝ այդ թվում Աննա Հակոբյանը։ Ըստ այդմ, էդ միտքը ասող Աննա Հակոբյանը եթե չի հասկացել, թե ինչ է ասում ու դա ի նկատի չի ունեցել, ուրեմն հիմարություն է արել, իսկ եթե հասկացել է ու պնդելու է այդ դավաճանական թեզը, ուրեմն ազգի դավաճան է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ տասովշիկները ցանկացած պարագայում ազգի դավաճան են, որովհետև պնդում են էդ թեզի իրավացի լինելու վրա ու չեն էլ քննարկում սխալմունքի տարբերակը։

Հա, ոչ մի կոնտեքստից էլ կտրած չի, էն, ինչ ասել է Աննան նենց զզվելի արտահայտություն ա, որ ծափողջույններով ա ընդունվել ադրբեջանական հանրության մոտ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով