«Այն որ մեր տխրահռչակ վարչապետը Ադոլֆ Հիտլերի հոգեբանական պրոֆիլի կրողն է, դա արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ».Նատալյա Սաղիյան

Քաղաքացու օրվա հետ կապված….

Այն որ մեր տխրահռչակ վարչապետը Ադոլֆ Հիտլերի հոգեբանական պրոֆիլի կրողն է, դա արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ: Հիմա մտածում եմ, կարողա՞ պարզվի, որ նա նաև ծպտված Ներոն է… Հռոմեական այդ կայսրի մասին հայտնի է, որ նա շատ էր սիրում տարբեր տոնակատարությունների օրեր նշանակել և այդ օրերին անց էին կացվում հսկայական միջոցառումներ, մասնավորապես Կոլեզեյի արենայում, ուր սպանվում էին բազմաթիվ կենդանիներ և մարդիկ, իսկ ամբոխը հրճված ոռնում էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դե, ապաշնորհ կայսր էր, ժողովրդին սոված էր պահում, ու որպեսզի ըմբոստություն չլինի, տեսարաններ էր կազմակերպում: Վերջում էլ այնքան էր կորցրել ինքնատիրապետումը, որ Հռոմը հրկիզեց տնաշենը:

Հիմա անալոգիա կա այստեղ՝ մեր ժողովուրդնել է սոված, ու հիասթափված: Ուստի իշխանության պատահական եկած մասսան հիմա առաջ է բերում մի կողմից մարիխուանայի օրինականացման գաղափարը ՝դե որ ծխենք ու դմբրենք, բոլորս ուրախ և բարի լինենք ու հանկարծ Նիկոլից հաշվետվություն չպահանջենք և անկապ տոնական օրեր հռչակելու պրակտիկան, որ ամբոխը հրճվանքից ուշաթափվի…

Նատալյա Սաղիյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով