Ահաբեկիչների կողմից սպանված գնդապետ Վանոյանը կդառնար 52 տարեկան

Հուլիսի 17-ին ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը:

Արթուր Վանոյանը ծնվել է 1967 թվականին: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան և ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան: Ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել է 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից ՊՊԾ գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին: Գերազանց ծառայության համար արժանացել է երկու տասնյակ խրախուսանքների:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամուսնացած էր, ունի երեք երեխա:

Հիշեցնենք,որ 2016թ.-ի հուլիսի 17-ին 31 զինված անձինք գրավեցին Երևանի Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության պարեկապահակային պահպանության գունդը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սպանվեցին ընտանիքի հայրեր, որբացան երեխաներ, մայրեր դարձան որդեկորույս, ընտանիքներ քանդվեցին… և հանուն ի՞նչի, չգիտես…:

Պետական կառույցի գրավումը շատերի համար միակ փրկությունն էր հանդիսանում:

Տխուր և սոսկալի է, երբ հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր ոչ սթափ դատելով, երեք տարի առաջ կատարված «ահաբեկչական» գործողությունները, ի դեմս «ահաբեկիչների» հերոսական քայլ են համարում և հերոս անվանում նրանց, ովքեր երեք մարդու կյանք խլեցին, պատանդ վերցնելով բարձրաստիճան ոստիակնների, բուժաշխատողների ու երկիրը տեղից էլ շրջապատված լինելով թշնամու կողմից, և որ ամեն րոպե կա պատերազմի վտանգը, երկրում արհեստական լարվածություն մտցրեցին, օրեր շարունակ երկիրը պահելով լարված ու բեկումնային վիճակում:

Հուլիսի 30-ին գրավված ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից զոհվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա՝ Յուրի Տեփանոսյանը: Ավելի ուշ՝ օգոստոսի 13-ին մահացավ նաև ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ով հուլիսի 17-ին` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ծանր վիրավորում էր ստացել:

Ողբերգական իրադարձություններից մեկ տարի անց՝ հուլիսի 17-ին, հուշակոթող ու հուշատախտակ բացվեց պարեկապահակետային ծառայության գնդում՝ ժամանակների մեջ հավերժացնելով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի անունները:

2017 թվականի նոյեմբերի 17-ին  պաշտոնական արարողությամբ Աբովյան քաղաքի թիվ 6 ավագ դպրոցը անվանվեց Արթուր Վանոյանի անունով:

Հուզիչ էր այս ամենը, և չափազանց տխուր է, որ նրանց փոքրիկներին վաղը չես կարող ասել, որ քո իսկ սեփական հայրենիքում, հայրիկիդ սպանեցին մի քանի հայ ահաբեկիչներ, ովքեր ուզում էին հայրենիքը այսպես ասած ազատագրել և այս ամենից հետո դու որբ մնացիր:

Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի անուններն ընդմիշտ վիմագրվեցին հերոս ոստիկանների հուշակոթողին, որոնք կյանքը զոհեցին հանուն օրենքի և ժողովրդի:

Շնորհավոր ծնունդդ գնդապետ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով