Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն արձագանքում է ՀՀ վարչապետի երեկվա Ստրասբուրգի ելույթին

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատասխանել է ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանի երեկ Ստրասբուրգում հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից և սպառնալիքներից:

Ադրբեջանի ԱԳՆ-ը հատուկ հայտարարություն է տարածել, որով  «խորհուրդ է տվել» Նիկոլ Փաշինյանին ծանոթանալ ԵԱՀԿ-ի 1975 թվականի Հելսինյան եզրափակիչ ակտին, մասնավորապես, «ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՀՀ վարչապետին, որն առաջարկում է հրաժարվել ուժի կիրառումից, կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել, միջազգային հանրության պահանջներին համապատասխան, Ադրբեջանի տարածքներից ՀՀ զինուժի դուրսբերման ուղղությամբ՝ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ապահովման նպատակներով»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով