Քարաթափման հետևանքով Կապան-Քաջարան ճանապարհահատվածը միակողմանի փակվել է

Загрузка...

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի 313-րդ կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում, տեղի է ունեցել քարաթափում:

Ինչպես  հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհը միակողմանի փակվել է:
 Այս պահին Կապանի տարածաշրջանը սպասարկող «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ ընկերության ճանապարհաշինարարները կատարում են ճանապարհի  մաքրման աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
syuniacyerkir.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...